Մազերի խնամք
Գարեջրով դիմակներ մազերի համար. հին գաղտնիքներ. 1in.am
Վաղուց գարեջուրը համարվում է շատ արդյունավետ կոսմետիկ միջոց: Այն հատկապես օգտակար է մազերի համար: gogetnews.info-ն ներկայացնում է մազերի համար գարեջրով հին դիմակներ: Ավելի օգտակար է առանց գազի գարեջուրը: Դրա համար պետք է շիշը մի քիչ բաց թողնել կամ մի քանի անգամ գարեջուրը մի տարայից մյուսը դատարկել: Այն ավելի լավ կազդի մի քիչ տաքացնելու դեպքում:
Դիմակները քսում են արդեն լվացած, թաց մազերին: Վերջում լվանում են սովորական ջրով, բայց արդյունքի ուժեղացման համար կարելի է նաև մազերն օգտակար բույսերի եփուկով լվանալ:
Տարբեր տեսակի մազերի համար տարբեր դիմակներ են օգտագործվում՝ կախված մազերիորակից, յուղոտ են, թե՝ չոր: Գարեջուրը նաև թեթև ներկող հատկություն ունի: Հարկ է հիշել, որ գարեջրով դիմակներից կարող է ալերգիա լինել:
Ահա մի քանի օգտակար բաղադրատոմս:
Գարեջուր + ձվի դեղնուց
Կօգնի վերականգնել ու ամրացնել մազերը, ավելացնել ծավալն ու փայլը: Հարմար է թույլ, փշրվող, չոր մազերի համար: 100 գ գարեջուրը բլենդերով խառնել ձվի դեղնուցին: Կարելի է ավելացնել նաև 1 ճաշի գդալ մեղր:
Գարեջուրը յուղերի հետ
Սնուցող դիմակ չոր և փշրվող մազերի համար. 1 բաժակ գարեջրին ավելացնել 1 թեյի գդալ նուշի, ձիթապտղի կամ ծիրանի յուղ: Առնվազն 20 րոպե պահել, հետո մազերը լավ լվանալ:
Գարեջուր և կեֆիր
Խոնավացնող դիմակ. հարմար է ցանկացած տիպի մազերի համար: Կես բաժակ գարեջուրը խառնել կես բաժակ կեֆիրի հետ, կարևորը՝ բաղադրիչները հավասարաչափ լինեն:
Խոտաբույսեր և գարեջուր
Յուղոտ մազերի համար. վերցնել 2-ական ճաշի գդալ եղինջի և եղեսպակի տերևներ, տաք գարեջրով եփել, քսել մազերը լվանալուց հետո, կարելի է գիշերը թողնել: Օգտագործել շաբաթական 2 անգամից ոչ ավելի, որ մազերը չափազանց չչորանան:
Գարևջուր և աշորայի հաց
Մազերի աճի և ծավալի համար. 500 մլ գարեջրին ավելացնել մոտ 200 գ. աշորայի հաց: Լավ կլինի բլենդերով խառնել: Դիմակը քսել 30 րոպեով, գլուխը տաք պահել:
Գարեջուր և սոխ
Մազաթափության դեմ. 3 միջին սոխը մանր կտրտել, թանզիվով հյութը քամել: Ավելացնել կես լիտր գարեջրին: Քսել լվացած խոնավ մազերին, պահել 20-30 րոպե:
01.09.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ